Սնունդը և առողջությունը
Տեստոստերոնի մակարդակը բարձրացնող 5 մթերք. news.am
Տղամարդկանց առնական է դարձնում տեստոստերոն հորմոնը, որը պատասխանատու է մարմնի վրա մազերի աճի, մկանայի զանգվածի կառուցման, սերմնաբջիջների նորմալ քանակի պահպանման, ոսկրերի առողջության եւ, իհարկե, լիբիդոյի համար: Ներկայացնում ենք մի քանի մթերքներ, որոնք օրգանիզմում բարձրացնում են տղամարդու հորմոնի մակարդակը:
Նռան հյութ
Գիտնականների կարծիքով՝ նռան հյութն օգնում է լավացնել սերմնաբջիջների որակը եւ տեստոստերոնի մակարդակի բարձրացման հաշվին լիբիդոյի աճ է ապահովում: Հյութը հարուստ է նաեւ С, В1, В2, А, Е եւ РР վիտամիններով, որոնց շնորհիվ այն իմունիտետի վրա բարենպաստ ազդեցություն է ունենում, դրական է ազդում նաեւ մաշկի, մազերի եւ եղունգների վիճակի վրա: Հայտնի է նաեւ, որ նռան հյութի կանոնավոր օգտագործումը նպաստում է հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը:
Արքայախնձոր
2016 թվականին European Journal of Sport Science ամսագրում հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ արքայախնձորի մեջ պարունակվող բրոմելայն ֆերմենտն օգնում է պահպանել տեստոստերոնի խտությունը, նվազեցնում է հոգնածությունը եւ վերականգնում է մարզումների ժամանակ վնասված մկանները: Սպորտով զբաղվող տղամարդկանց խորհուրդ է տրվում իրենց սննդակարգի մեջ արքայախնձոր ներառել:
Սոխ եւ սխտոր
Սոխը եւ սխտորը նվազեցնում են սթրեսի կորտիզոլ հորմոնի մակարդակը, ինչը դրական ազդեցություն ունի տեստոստերոնի ցուցանիշների վրա: Այս մթերքները, ինչպես մաղադանոսը, նեխուրը եւ սամիթը, ուժեղացնում են լիբիդոն եւ պոտենցիան:
Համեմունքներ
Կոճապղպեղը եւ դարչինը լավացնում են մարսողությունը, նյութափոխանակությունը, նաեւ դրական ազդեցություն ունեն սերմնաբջիջների որակի վրա եւ բարձրացնում են տեստոստերոնի մակարդակը:
Միս եւ ձուկ
Առողջության եւ հորմոնների նորմալ մակարդակի պահպանման համար տղամարդկանց նաեւ խորհուրդ է տրվում միս (հավի եւ տավարի) եւ ձուկ օգտագործել, նաեւ` ձու: Դրանց մեջ պարունակվող սպիտակուցները եւ ճարպերը անհրաժեշտ են հորմոնալ համակարգի բնականոն աշխատանքի համար:
Հարկ է նշել, որ տղամարդկանց առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում ո՛չ միայն ճիշտ սնվել, այլեւ կանոնավոր զբաղվել սպորտով, քանի որ ֆիզիկական ակտիվությունը բարենպաստ է ներգործում տղամարդու հորմոնների սինթեզի եւ տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա:
17.11.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ